-
20.05.2020|
13:35
Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվն անցել է 4900 000-ը, 323 000 մարդ մահացել է, բուժվել է 1 690 000-ը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
-
20.05.2020|
13:32
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի և նախարարական մակարդակով հանդիպումների հեռանկարներն են քննարկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տեսակոնֆերանսի ժամանակ:
-
20.05.2020|
13:31
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնել են հիմնադրամից:
-
20.05.2020|
11:59
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։
-
20.05.2020|
10:39
Մայիսի 19-ին նախագահի «Առաջ, Հանրապետություն» կուսակցության մի քանի պատգամավորներ նոր խմբակցություն ձևավորեցին Ազգային ժողովում՝ նախագահ Էմանուել Մակրոնը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում, Սենատում մեծամասնություն նա չուներ:
-
20.05.2020|
10:19
Քաղաքական շատ գործիչներ են Covid-19-ի կտրուկ աճի պատճառով վարկանիշի կտրուկ փոփոխություններ ունեցել:
-
19.05.2020|
23:15
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանի դուստրը լույս աշխարհ է եկել: Ռևազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է երեխայի, ամուսնու լուսանկարներն ու մակագրել՝ «Մեր կյանքում երբեք ավելի օրհնված չենք»: Ռևազյանի դուստրը ծնվել է Դանիայում:
-
19.05.2020|
23:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։
-
19.05.2020|
23:13
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
19.05.2020|
23:12
Մայիսի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Նրանք մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: